Ընտրեք պատկերներից մեկը, որի գույնն ամենաշատն է ձեզ դուր գալիս:

Կանաչ: Այս գույնը գերադասում են մարդիկ, ում համար կարևոր է ներդաշնակությունը կյանքում և հարաբերություններում:

Ցանկանում են՝ զուգընկերոջը բնորոշ լինեն հետևյալ հատկությունները.

  • հուսալիություն,
  • նրբազգացություն,
  • հակում փոխզիջումների,
  • հոգեկան ջերմություն:

Մանուշակագույն: Դուր է գալիս մարդկանց, ովքեր զարգացած ստեղծագործական պոտենցիալ ունեն: Այս ընտրությունը կարող է վկայել ինտրովերտ լինելու մասին:

Ցանկանում են՝ զուգընկերոջը բնորոշ լինեն հետևյալ հատկությունները.

  • արտասովոր մտածողություն,
  • անձնական տարածության հարգում,
  • անկախություն,
  • իմաստություն,
  • ինքնատիրապետման կարողություն:

Կարմիր: Ընտրում են խարիզմատիկ, վառ արտահայտված լիդերի կարողություններ ունեցող մարդիկ: Լի են էներգիայով, գործնական են:

Ցանկանում են՝ զուգընկերոջը բնորոշ լինեն հետևյալ հատկությունները.

  • ներուժ,
  • ինքնավստահություն,
  • նպատակասլացություն,
  • արկածախնդրություն:

Դեղին: Ընտրում են լավատես, բաց մարդիկ: Կարողանում են նկատել մարդկանց դրական կողմերը: Շփվող են, կարեկցող:

Ցանկանում են՝ զուգընկերոջը բնորոշ լինեն հետևյալ հատկությունները.

  • հումորի զգացում,
  • ռոմանտիզմ,
  • բարություն,
  • ձգտում բարձր իդեալների:

Նարնջագույն: Գերադասում են վառ, զգացմունքային մարդիկ: Ուղիղ են արտահայտվում, հստակ դատողություն ունեն, ամբիցիոզ են:

Ցանկանում են՝ զուգընկերոջը բնորոշ լինեն հետևյալ հատկությունները.

  • ազնվություն,
  • գործնական մտածողություն,
  • լավատեսություն,
  • հետաքրքրասիրություն,
  • հակում իդեալիզմի:

Կապույտ: Խորաթափանց են, սիրում են փիլիսոփայություն: Կայուն են նախընտրություններում, որոշումներում, դիրքորոշումներում: Հանդուրժողական մոտեցում ունեն մարդկանց թերություններին:

Ցանկանում են՝ զուգընկերոջը բնորոշ լինեն հետևյալ հատկությունները.

  • խելացի,
  • զգայուն,
  • լավ զուգընկեր,
  • կամային անձ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել