Արսեն Թորոսյանի ընկերը՝ Նարեկ Վանեսյանը, մեղադրվում է պաշտոնական դիրքն օգտագործելով խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ, հարուցվել է քրեական գործ:

Ինձ թվում ա՝ բոլորիս համար պարզ ա, չէ՞, որ Սանասարյան Դավիթին չեն ձերբակալել զուտ նրա համար, որ անձամբ Նիկոլը չի թողել: Ավելի պարզ ա, չէ՞, որ նմանատիպ շատ սանասարյաններ կան էս պահին իշխանության ներսում, ու նաև պարզ ա, չէ՞, որ Սանասարյանը շուտով հրաժարական ա տալու ու գնա: 

Դե հիմա պատկերացրեք, թե ինչ կարգի ա մարդկանց կոկորդին հասել, որ Վանեսյան Նարեկի վրա գործ են հարուցել արդեն, ու հիշեք՝ ով ա Վանեսյան Նարեկը: Թորոսյան Արսենի մտերիմ ընկերն ա/էր Նարեկը, ու էսօր ինքը նստելու շեմին ա: Հիմա պատկերացրեք՝ իշխանափոխությունից հետո ինչ մասշտաբի աղմկահարույց գործեր ենք ունենալու՝ սկսած Սանասարյանից, վերջացրած Արսեն Թորոսյանով: Կարճ ասած՝ խաղը հետաքրքրանում ու ավելի դիտարժան ա դառնում, իսկ էնդշպիլը դաժան ա լինելու, պարոնայք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել