Armenpress..am-ը գրում է.

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 12-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագում Զինված ուժերի պաշտոնաթող հանձնակատար Ռայնհոլդ Ռոբենին: Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի տնօրեն Ֆելիքս Հեթը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Արման Թաթոյանը կարևորել է քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ, ինչպես նաև աշխատանքը Պաշտպանության նախարարության, Խորհրդարանի ու քաղաքացիական հասարակության հետ և ծանոթացրել զինծառայողների իրավունքների հարցով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշում ներկայացնելու փորձին: Պաշտպանը կարևորել է նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանության, ինչպես նաև «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հետ համագործակցությունը:

Ռայնհոլդ Ռոբենը ներկայացրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության գերմանական փորձը և ինստիտուտուցիոնալ առանձնահատկությունները, զինվորական հաստատություններ անարգել այցեր իրականացնելու իրավասությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը հատկապես կարևորել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության թափանցիկությունը և դրանց նկատմամբ խորհրդարանական ու հասարակական վերահսկողությունը՝ երկրի համար զինված ուժերի դերակատարությունը գնահատելու, ինչպես նաև հասարակություն-բանակ փոխադարձ վստահությունը ամրապնդելու համար:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել