Վերջերս հանրությանը հասանելի դարձավ սպա Էգոն Օլենհաուերի օրագիրը, որում հայտնաբերվել է Երրորդ Ռեյխի գանձերի քարտեզը: Հիտլերի հսկայածավալ հարստությունը Լեհաստանից նահանջելու ժամանակ արագորեն բեռնվել է 260 բեռնատարների մեջ և հեռացվել է անհայտ ուղղությամբ:

Համաձայն օրագրում արված գրառումների՝ Հիտլերը հրամայել է հավաքել կողոպտված ողջ հարստությունը և հարձակվող խորհրդային բանակից թաքցնել այն 11 տարբեր վայրերում: Ամենամոտավոր արդյունքներով՝ խոսքը գնում է 28 տոննա ոսկու, թանկարժեք քարերի, Մոնեի, Կարավաջոյի, Ռեմբրանտի, Ռաֆայելի, Ռուբենսի և Բոտիչելիի կտավների մասին:

Աղբյուրները հայտնում են, որ այս օրագիրը երկար տարիներ շարունակ գտնվել է Քվեդլինբուրգում գտնվող մասոնի մահճակալներից մեկում, ապա այն փոխանցել են Schlesische Brücke ֆոնդին՝ պայմանով, որ գրառումները չեն հրապարակվի, քանի դեռ ողջ է պատերազմի անգամ մեկ մասնակից, այդ թվում՝ նաև Waffen-SS-ի աշխատակիցները:

Օլենհաուերի օրագրի իսկության հետազոտությունն անց են կացրել գերմանական մի քանի գիտական հաստատություններում, որի արդյունքում այն իրական ու վավեր են ճանաչել: Այժմ վերոնշյալ ֆոնդը պատրաստվում է այն բոլոր վայրերի քննություն անցկացնել, որոնք նշված են գանձերի քարտեզում: Այդ վայրերից բոլորը գտնվում են Լեհաստանի տարածքում և ներառում են ջրհորներ, լճակներ և անգամ լեհական ամրոցի մի սենյակ: Ի դեպ, այս գաղտնի սենյակի գոյության մասին շշուկներ պտտվում են դեռ վաղուց, իսկ այսօր արդեն հնարավորություն կա վերջապես բացահայտելու Հիտլերի գաղտնիքներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել