Մի քիչ էլ ապագայի մասին։ 2010 թվականից տարբեր երկրների գիտնականներ աշխատում են արհեստական միս ստանալու տեխնոլոգիայի վրա։ 2013֊ին նախնական տարբերակը ստացվել է, որի ինքնարժեքը շատ բարձր էր, և միսը ստեղծող իսրայելցի գիտնականները հավաստիացրել են, որ ժամանակի ընթացքում բավականին կիջնի ինքնարժեքը։ Արդեն 2022 թվականին նախատեսվում է առաջին խմբաքանակը մտցնել շուկա, և ստեղծողները հավաստիացնում են, որ արհեստական միսն ավելի անվտանգ է լինելու առողջության համար, քան բնականը, քանի որ բնականի դեպքում տարբեր հիվանդություններ և վարակներ են պարունակում, իսկ արհեստականի դեպքում բացառվում է։ Արդեն ֆերմերները տարբեր խողովակներով բոյկոտ են անում, որ շուկա մտնելու դեպքում բացառվի ապրանքի վրա «միս» բառի օգտագործումը, որն, ըստ իրենց, լուրջ հարված կհասցնի ֆերմերային տնտեսություններին։
Ստարտափի վրա արդեն ծախսվել է 300+ միլիոն դոլար։ Ըստ արհեստական միս ստեղծողների՝ իրենց պրոդուկտը կօգնի աշխարհում ջերմային էֆեկտի նվազմանը, բուսաբուծության մեջ մարդու համար նախատեսվող մշակաբույսերի ավելացմանը, որը կնվազեցնի սովը համաշխարհային մակարդակով։ Նաև փաստարկ են բերել, որ Ամերիկայում հատիկաընդեղենի արտադրության 70%-ն օգտագործվում է որպես անասնակեր։