Ինչպես նշում է The Guardian-ը, «Ուժային համակարգի և ազգային անվտանգության ոլորտի նշանավոր կանայք» խորագրով միջոցառման շրջանակում ելույթի ժամանակ Դուտերտեն առիթը բաց չի թողել և անդրադարձել է իրեն քննադատող կանանց:
«Քածե՛ր, խենթացա՛ծ կանայք, դուք զրկում եք ինձ ազատ արտահայտվելու իրավունքից, քննադատում եք ասածս ամեն մի բառն ու նախադասությունը»,- ասել է նախագահը:
Այնուհետև նա հայտարարել է, որ շատ է սիրում կանանց ու հիանում է նրանցով:
«Ես սիրում եմ կանանց, այդ պատճառով էլ երկու կին ունեմ, ինչը նշանակում է, որ սիրում եմ կանանց»,- ասել է Դուտերտեն:
Հատկանշական է, որ միջոցառմանը ներկա կանայք լուռ լսել են երկրի նախագահի ասածը:
Պարբերականը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Դուտերտեն խոշոր սկանդալի կիզակետում էր հայտնվել, քանի որ զինվորներին կարգադրել էր կին կոմունիստ ընդդիմադիրներին տեսնելիս կրակել նրանց սեռական օրգանին, մինչդեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ Դուտերտեն, անդրադառնալով 1989թ. երկրում ավստրալացի կին միսիոների խմբակային բռնաբարության դեպքին, խոստովանել էր, որ կցանկանար նրան բռնաբարելու հնարավորություն ունենալ:
Իսկ անցած հունիսին էլ հենց բեմի վրա համբուրել էր մի անծանոթ ամուսնացած կնոջ շուրթերը:
Այնուհանդերձ, վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ Դուտերտեի վարկանիշը շարունակում է չափազանց բարձր մնալ բնակչության շրջանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել