Հարավաֆրիկյան Հանրապետության ափից մոտ 46 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել ուշագրավ դեպք, որը ֆիքսել է ֆոտոխցիկը. կետը կուլ է տվել, իսկ հետո դուրս նետել լուսանկարիչ ջրասուզորդին:

Ջրային կաթնասունի ահռելի երախում է հայտնվել Ռայներ Շիմփֆը, որի խոսքով՝ կետն ամենևին էլ իրեն կուլ տալու մտադրություն չի ունեցել: 

Դեպքի վայրում արված լուսանկարներից տեսանյութ է ստեղծվել, որն արագորեն տարածվել է համացանցում ու վիրուսային դարձել:

Շիմփֆը մանրամասնել է, որ լուսանկարում էր դելֆիններին, շնաձկներին և այլ արարածների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել