««Փաստ» թերթի տեղեկություններով՝ կտրուկ սրվել են ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի և հանձնաժողովի նա­խագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանի հարաբերությունները:

Ըստ մեր աղբյուր­ների՝ Իգիթյանը հենց ամենասկզբից նեղսրտած է եղել, որ իրեն՝ որպես ավելի փորձառու և հմուտ գործչի, լիարժեք չեն գնահատել և չեն վստահել հանձնաժողովի աշխատանքները կոորդինացնելու գործա­ռույթը և կուսակցական քվոտայով այդ պաշտոնը տվել են ՔՊ-ական Ռուբինյանին: 

Ի դեպ, ըստ նույն տեղեկությունների, հատկապես տարբեր պատվիրակություն­ների հետ հանդիպումների և հանրային քննարկումների ժամանակ երկուսն էլ փորձում են քողարկել լարված հարաբե­րությունները, թեպետ դա դժվարությամբ է նրանց հաջողվում: Մեր զրուցակիցներից մեկը պնդում էր, որ Հ. Իգիթյանը նեղ շրջանակում այս առիթով դժգոհում է, թե ինքը ստիպված է աշխատել անփորձ Ռուբինյանի «ենթակայությամբ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել