Չորացրած բալը երկաթի ու պղնձի պարունակությամբ է աչքի ընկնում, օգնում է բարձրացնել ցածր հեմոգլոբինը: Պարունակում է ֆրուկտոզա, գլյուկոզա, ինչն օրգանիզմին էներգետիկ ուժ է տալիս:
Հագեցնում է ծարավը, դրական ազդեցություն է ունենում մարսողության վրա: Դա, ի դեպ, պայմանավորված է պեկտինային նյութերի առկայությամբ:
Այս մթերքը ճարպ ու խոլեստերին չի պարունակում, հետևաբար հրաշալի դիետիկ մթերք է` հարուստ հակաօքսիդանտներով:
Ի դեպ, գիտնականները չորացրած բալ են առաջարկում օգտագործել ծխելը թողնել ցանկացողներին, քանի որ այն նպաստում է նիկոտինային կախվածությունը թուլացնելուն:
Ցրվածություն ունեցողներին օգնում է կենտրոնացնել ուշադրությունը: Բացի թվարկվածից՝ նպաստում է խորխի դուրս բերմանը, թեթև թուլացնող ազդեցություն ունի, օգտակար է սրտին ու նյարդային համակարգին:
Ինչպես չորացնել բալը
Հասունացած պտուղները լվանալ ու հեռացնել պտղակոթունը: Ապա մեկ շարքով շարել մաքուր շորի վրա, չորացնել 3-4 օր, իսկ հետո խառնելով արևի տակ չորացնել այնքան, մինչև քաշը կիսով չափ պակասի