Անսահմանափակ քանակությամբ միջոցներ կան, որոնք ապահովում են հանգիստ քուն և լիարժեք հանգիստ։ Երկրագնդի բնակչության մոտ 1/3-ը հետևում է այս խորհուրդներին, որպեսզի հաղթահարի անքնությունը։ Եթե հավատանք քնի մասնագետ Սեմի Մարգոյին, ապա լավ քուն ունենալու համար բավական է միայն ճիշտ ընթրելը։
Հանգիստ քնի մասին գրքի հեղինակ Մարգոն պատմել է, թե որ սնունդը կարող է օգտակար լինել քնելու համար։ Որքան էլ որ տարօրինակ թվա, ընթրիքի ժամանակ խորհուրդ է տրվում այնպիսի մթերքներ, որոնք շատերի մոտ հնարավոր է՝ ասոցացվեն նախաճաշի հետ։
Բանան
Թեև այն համարում են էներգիա վերականգնող միրգ, այնուամենայնիվ, բանանը հարուստ է մկանները թուլացնող մագնեզիումով, ինչպես նաև իր մեջ պարունակում է երջանկության հորմոն՝ սերոտոնին, և քնի հորմոն՝ մելատոնին։
Մեղր
Ընդամենը մեկ թեյի գդալ մեղրը բավական է, որպեսզի սկսվի մելատոնինի արտադրությունը։
Վարսակի փաթիլներ
Բացի այն, որ վարսակը հարուստ է վիտամիններով, հանքանյութերով և ամինաթթուներով, այն նաև նպաստում է ինսուլինի արտադրության և բնական ճանապարհով կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։
Հնդկահավ
Հնդկահավը համարվում է տրիպտոֆանի ամենահայտնի աղբյուրներից մեկը, բացի այդ՝ այն հարուստ է նաև սպիտակուցով։
Նուշ
Օգտակար ճարպերի հիանալի աղբյուր է։ Նուշը նաև հարուստ է տրիպտոֆանով և մագնեզիումով, որոնք նպաստում են մկանների լարվածության թուլացմանը, ինչպես նաև կարգավորում են սրտի ռիթմը։