Tert.am-ը գրում է.

Շիրակի մարզում ՌԴ քաղաքացու դանակահարության դեպքը բացահայտվել է: Այս մասին Tert.am- ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

 «ՌԴ 22-ամյա քաղաքացուն ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 1990 թվականին ծնված բնակիչը»,- տեղեկացրեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում 22-ամյա զինծառայողին դանակահարելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել