Armtimes.com-ը գրում է.

«Օրենքով գող» Սարատովի Արտյոմ մականունով հայտնի Արտյոմ Սարգսյանի եւ քրեական հեղինակություն քանաքեռցի Տույ մականունով հայտնի Արթուր Ղազարյանի կողմից ենթադրյալ առեւանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է:

Քրեական գործը հարուցվել էր 2018 թվականի հուլիսի 23-ին՝ ՀՀ ՔՕ 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից մարդուն առեւանգելը՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) եւ ՀՀ ՔՕ 182 հոդվածի 3-րդ մասի 2-ր կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը):

Մեր հարցին ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն ասաց, որ քրեական գործի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 1-ին կետի 1-ին մասի հիմքով՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել