Նախկինում ժողովուրդների ճակատագրերը հաճախ որոշվում էին ընդամենը մի երեխայի ծնունդով։ Իհարկե, խոսքն արքայական ընտանիքների զավակների մասին էր։ Եթե անբախտ ծնողներին չէր հաջողվում սերունդը շարունակող ծնել, նրանց դինաստիան ընդհատվում էր, իսկ իշխանությունը պարտվում էր քաղաքացիական պատերազմում։

Պատասխանատվությունն ամենից առաջ ընկած էր արքայական կանանց ուսերին։ Եթե կինը կարողանում էր ժառանգ ծնել, ապա դրանով իսկ նա իր համար հանգիստ ու խաղաղ կյանք էր երաշխավորում, հակառակ դեպքում նրա տեղն ուրիշն էր գրավում, իսկ նախկին թագուհին վանք էր ուղարկվում կամ անգամ հայտնվում էր դահճի ձեռքում։

Այժմ ցանկանում ենք Ձեզ պատմել պատմության ամենասպասված ժառանգների մասին։

Արքայազն Էդուարդ

Անգլիացի արքա Հենրիխ VIII-ը դաժան ու կոպիտ մարդ էր։ Ծառաները նրանից վախենում էին, ինչպես կրակից։ Բարեգթություն միապետը չէր ցուցաբերում անգամ սեփական կանանց նկատմամբ։ Եկատերինա Արագոնացին, ով Հենրիխին դուստր էր պարգևել, մենաստան աքսորվեց։ Աննա Բոլեյնը ևս չկարողացավ նրան որդի պարգևել, ինչի պատճառով զրկվեց գլխից։

50-ամյա արքան ընտրեց իր երրորդ կնոջը՝ 29-ամյա Ջեյն Սեյմուրին։ Կույսը զարմացրեց բոլորին՝ կարողանալով հղիանալ և որդի լույս աշխարհ բերել, ում տվեցին Էդուարդ անունը։ Միապետի նպատակներն ու թագուհու կյանքը փրկվեցին։

Մեդիչիի ժառանգները

1533 թ. կայացավ Հռոմի պապի զարմուհի Եկատերինա Մեդիչիի և ֆրանսիացի արքայազն Հենրիխի երկար սպասված հարսանիքը։ Ընդամենը 3 տարի անց ազնվականը դյուֆին դարձավ, ինչը նշանակում էր, որ ժամանակն էր ժառանգներ ունենալու։

Երիտասարդ Եկատերինան հարազատների ծանրագույն ճնշումների տակ էր. բոլորը սպասում էին, որ նա երեխա է ունենալու։ Իրավիճակն առավել ծանրացավ, երբ նա ամուսնուն դուստր պարգևեց։

Հուսահատ թագուհին դիմեց հայտնի բուժակ Նոստրադամուսին։ Թե ինչ վերջինս խորհուրդ տվեց աղջկան՝ անհայտ է, սակայն այդ օրվանից ի վեր Մեդիչին 10 տարվա ընթացքում 7 երեխա լույս աշխարհ բերեց։ Երեխաներից մի քանիսը հասցրին անգամ զբաղեցնել ֆրանսիական գահը։

Օսմանյան սուլթան Մեհմեդ

Վալիդե-սուլթան Քյոսեմի որդին՝ Իբրահիմը, անհանգիստ մարդ էր և անգամ փոքր-ինչ խելագար։ Ամեն ինչի պատճառն այն էր, որ ողջ գիտակից կյանքը նա եղբոր՝ Մուրադի հրամանով անց էր կացրել բանտարկության մեջ։

Երբ Իբրահիմին հայրական կողմից այլևս ոչ մի հարազատ չէր մնացել, նա ստիպված էր սուլթանի գահը զբաղեցնել։ Բացի պետական գործերից՝ նա ևս մեկ խոշոր առաջադրանք ուներ՝ ժառանգ ծնել։ Անբախտն այնքան էր վախենում կանանցից, որ անգամ չէր կարողանում խոսել նրանց հետ։ Տղամարդուն օգնել է միայն իմաստուն Ջինջի-Հոջան։

Որոշ ժամանակ անց սուլթանը հավանեց մի աղջկա՝ ուկրաինական ծագում ունեցող գերուհու, որն էլ սուլթանի համար որդի ծնեց՝ Մեհմեդին։ Վերջինս հզոր կառավարիչ դարձավ, ով կայսրությունը բարգավաճման տարավ։

Նիդերլանդացի արքայադուստր Յուլիանա

XX դարի սկզբին նիդերլանդացի միապետների դինաստիան կարող էր ընդհատվել, և նրանց տեղը կզբաղեցնեին գերմանացիները։ Վիլհելմինա թագուհու դժբախտությունը սկսվել էր դեռևս 1901-ին, երբ նա վիժեց։ 1902-ին նա կրկին հղիացավ, սակայն որովայնային տիֆով վարակվեց, և կրկին անհաջող ընթացք ունեցավ հղիությունը։

Վիլհելմինան կրկին ու կրկին էր փորձում, սակայն որոշ ժամանակ անց անգամ չէր կարողանում հղիանալ։ Նրանից հետո գահը կարող էր զբաղեցնել գերմանացի զարմիկը՝ Վիլհելմ Էռնստը։ Նրա մտերիմ այլ թագուհիներն անգամ խորհուրդ էին տալիս վերաշարադրել Սահմանադրությունը, սակայն 1908 թ. հրաշք տեղի ունեցավ. միապետուհին նկատեց, որ որովայնը մեծանում է։ 1909-ին լույս աշխարհ եկավ Յուլիանան, ով շարունակեց մոր դինաստիան։

Ճապոնացի կայսրուհի

Ճապոնիայի կայսերական դինաստիան հարյուրավոր տարիների պատմություն ունի։ Ծագող արևի երկրի ներկայիս կառավարիչն իր դինաստիայի 125-րդ միապետն է։

Ակիհիտոյի ավագ որդին՝ Նարուհիտոն, խիստ բարկացրել է հորը՝ ամուսնանալով հասարակ ճապոնուհու հետ, որն աշխատում էր Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարությունում։ Ավագ կայսրն առավել է բարկացել, երբ նրա ավագ որդու համար հարսը աղջիկ է ծնել։

Համաձայն ճապոնական ավանդույթի՝ գահը փոխանցվում է արական գծով։ Հնարավոր է՝ Նարուհիտոն մի օր փոփոխի օրենքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել