Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կաթ - 150 մլ
- ջուր - 150 մլ
- բուսայուղ - 2 ճ/գ
- ձու - 0.5 հատ
- շաքարավազ - 2 թ/գ
- աղ - 1 թ/գ
- ալյուր - 500 գ
- խմորիչ - 1 թ/գ
- Միջուկի համար՝
- պանիր հոլանդական - 200 գ
- կանաչի - կես կապ
- սխտոր - 3 պճեղ
- կարագ - 50 գ
Պատրաստման եղանակը
Խառնում ենք կաթը, ջուրն ու բուսայուղը, այնուհետև ավելացնում ենք շաքարավազը, աղն ու խմորիչը և հարում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Այս ամենից հետո կամաց-կամաց ավելացնում ենք 0.5 հատ ձուն ու ալյուրը և խմոր ենք հունցում:
Խմորը գնդում ենք և թողնում տաք տեղում 90 րոպե, որպեսզի հասունանա:
Պատրաստում ենք միջուկը: Պանիրը քերում ենք, կանաչին ու սխտորը՝ մանր կտրատում: Կարագը հալեցնում ենք:
Խմորը 50×30 չափով գրտնակում ենք, վրան հալեցրած կարագ ենք քսում, ծայրերից 2 սմ թողնում ենք և լցնում միջուկը:
Ռուլետանման փաթաթում ենք և հավասար կտորների բաժանում:
Կարկանդակների ծայրերը զգուշությամբ փակում ենք:
Խմորներն ալրապատում ենք, այնուհետև տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, դանակով բացվածքներ ենք անում և մի փոքր ձեռքով բացում: Գնդերը ձևամանի մեջ թողնում ենք 30 րոպե:
Այնուհետև տեղափոխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցն ու թխում 25 րոպե:
Ահա և վերջ:

Յուրահատուկ կարկանդակ է, այդպես չէ՞։
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/պանրով-կարկանդակ-նորովի/?fbclid=IwAR14OsgaVHv3S-XvnXSEVj-L_wsUFf2mMucmwLcqShsP3Ar-leVU__mnW_Y
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել