Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, անգլիական ակումբը դիտարկում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կիսապաշտպանին ձեռք բերելու տարբերակը: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը տեղափոխության մասին արդեն զրուցել է ՄՅՈւ-ում իր ծանոթների հետ:

Մանկունիացիները պատրաստ են մոտ 115 մլն եվրո առաջարկել:

Կոուտինյոն «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիվերպուլից» 2018 թվականի հունվարին: Տրանսֆերի արժեքը կազմել է 135 մլն եվրո: Բրազիլացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչր 2023 թվականի ամառը:

Ընթացիկ մրցաշրջանում նա Իսպանիայի առաջնության 25 հանդիպման է մասնակցել, դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել