168.am-ը գրում է.

Ամերիկացի դպրոցականը մահացու վնասվածքներ է ստացել շոկոլադե թխվածքի պատճառով վեճի ժամանակ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ոստիկանությունը:

Դեպքը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի հարավ-արևմտյան հատվածում՝ մարտի 6-ին:

Երկու 14-ամյա աշակերտ վիճել են «Բրաունի» տեսակի թխվածքի համար, ինչի հետևանքով նրանցից մեկը դանակով հարվածել է մյուսի աչքին: Հարձակվողը փախուստի է դիմել դեպքից հետո:

Երկու օր անց ոստիկանությունը հայտնել է, որ վիրավոր տղան մահացել է:

Հարձակվողին ձերբակալել են, նրան մեղադրում են հարձակման մեջ՝ ծանրացուցիչ հանգամանքներով՝ սառը զենքի գործադրմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել