Operativ.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի զվարճանքների գլխավոր վարչության տնօրեն Թուրքի Ալ աշ Շեյխը հայտարարել է, որ նախատեսում են երկրում առաջին կոնսերվատորիան կառուցել: Իշխանությունների որոշումը վկայում է, որ թագավորությունում վերջնականապես հանել են երաժշտության արգելքը:

Պաշտոնյան չի նշել շինարարության ժամկետներն ու նախագծի արժեքը: Ավելի վաղ, Սաուդյան Արաբիայում պետական մակարդակով արգելվել էր երաժշտությունը: Սակայն Vision 2030 ծրագրի ընդունումից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է:

Իշխանությունները թույլատրել են համերգներ և փառատոններ կազմակերպել: Այս տարի թագավորության բեմահարթակներում արդեն հանդես են եկել կոմպոզիտոր և կատարող Յանին, իտալացի օպերային երգիչ Անդրեա Բոչելին և ամերիկացի երգչուհի Մերայա Քերին:

Ըստ News.ru-ի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը Vision 2030 բարեփոխումների հիմնական գաղափարախոսն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել