Չինական քաղաքակրթությունը Երկիր մոլորակի վրա եղած հնագույն քաղաքակրթություններից մեկն է: Շատ բաներում այն առաջ է անցել այլ մշակույթներից: Չինական գիրը 5000 տարուց ավելի պատմություն ունի, այդ պատճառով էլ այդքան ուժգին է տարբերվում ավելի ուշ շրջանի երիտասարդ այբուբեններից, որոնք այնքան նման են իրար:

Երկար տարիների ընթացքում Չինաստանի մշակույթը սպունգի պես ներծծել է իր հողի վրա ապրած իմաստունների խորը մտքերն ու դիտարկումները, և թեպետ դրանք արտաբերված են եղել հարյուրավոր տարիներ առաջ, մինչ այժմ արդիական են ու ուսուցանող նշանակություն ունեն մեզնից յուրաքանչյուրի համար:

Չինացի իմաստնությունը մարդու ներաշխարհի, երջանկության ու իմաստնության մասին լիովին արտացոլվել է առածների ու ասացվածքների մեջ, որոնք իրենց մեջ խոր իմաստ են պարունակում, չէ՞ որ հազարամյա փորձ ունեցող ժողովուրդը չի կարող վատ խորհուրդներ տալ:

  • Հանձնվելու գայթակղությունը հատկապես ուժեղ կլինի հաղթանակից առաջ։
  • Մի վախեցիր դանդաղելուց, վախեցիր կանգ առնելուց:
  • Կյանքի խորամանկությունն այն է, որ երիտասարդ մեռնես, բայց հնարավորինս ուշ:
  • Մի խոսեք, եթե դա լռությունը դեպի լավը չի փոխում:
  • Ուժեղը հաղթահարում է ճանապարհի խոչընդոտը, իսկ իմաստունը` ողջ ճանապարհը:
  • Հազար տարվա ճանապարհորդությունը սկսվում է մեկ քայլից:
  • Խրճիթը, ուր ծիծաղում են, հարուստ է պալատից, ուր ձանձրանում են:
  • Հիմարի երջանկությունն էլ է իր պես հիմար:
  • Եթե դու սայթաքել ու ընկել ես, դա դեռ չի նշանակում, որ դու չես գնում այնտեղ, ուր պետք է:
  • Իրերին միշտ լուսավոր կողմից նայիր, իսկ եթե դրանք չկան, այնքան տրորիր մութ կողմերը, մինչև դրանք փայլեն:
  • Այն, ինչ պատահում է, պատահում է ժամանակին:
  • Նա, ով մատնացույց է անում քո թերությունները, ոչ միշտ է քո թշնամին: Նա, ով քո արժանիքների մասին է խոսում, ոչ միշտ է քո ընկերը:
  • Ապրիր` պահպանելով հանգստությունդ: Ժամանակը կգա, ու ծաղիկներն իրենք իրենց կբացվեն:
  • Մի վախեցիր, որ չգիտես, վախեցիր, որ չես սովորի:
  • Ուսուցիչները միայն դռներն են բացում, հետո դուք ինքներդ պետք է առաջ գնաք:
  • Որքան էլ որ քամին ուժգին փչի, լեռը նրա առջև չի խոնարհվի:
  • Առանց թերության ընկեր չի լինում․ եթե փնտրես այդ թերությունը, կմնաս առանց ընկերոջ:
  • Քո տունն այնտեղ է, ուր մտքերդ հանգիստ են:
  • Դժբախտությունն այն դռնից է ներս մտնում, որն իր առջև բացել են:
  • Կարմրելու ունակ մարդիկ չեն կարող սև սիրտ ունենալ:
  • Ավելի լավ է մեկ օր մարդ լինել, քան հազարավոր օրեր` ստվեր:
  • Սարեր շարժել կարողացող մարդը սկսեց նրանից, որ տեղից տեղ էր տանում մանր քարեր:
  • Եթե սխալ գործես, ավելի լավ է՝ միանգամից ծիծաղես:
  • Ծառ տնկելու լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր, հաջորդ լավագույն ժամանակն այսօր է:
  • Ոչ ոք ճանապարհորդությունից չի վերադառնում այնպիսին, ինչպիսին նախկինում էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել