Խոսքը ամենահզոր իտալական մեքենայի մասին է, որով թույլատրված է երթևեկել սովորական ճանապարհներով ու փողոցներով: Հաշվի առնելով, որ Իտալիան Ferrari-ի ու Lamborghini-ի հայրենիքն է՝ նոր էլեկտրոմոբիլը, ակնհայտ է, որ թույլ չի լինի:
Կարելի է ասել՝ սա պատմության մեջ ամենահզոր մեքենան է: Automobili Pininfarina ընկերությունը հաստատում է, որ այս Battista մոդելի արագությունը կազմում է 80 կմ/ժ 2 վայրկյանում, 12 վայրկյանում ` 220 կմ/ժ:
Մոդելը ցուցադրվել է Ժնևյան ավտոսրահում՝ 2մլն ֆունտ արժողությամբ: Նրա շարժիչների հզորությունը հավասար է 1900 ձիաուժի, սա 2 անգամ ավելին է, քան «Ֆորմուլա-1»-ը:
Automobili Pininfarina ընկերության ղեկավարի խոսքով՝ այս մեքենան ապացուցում է, որ էլեկտրական շարժիչը և բարձր կատարողականությունը չեն բացառում միմյանց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել