Լիլիթ Հովհաննիսյանի Dream խորագիրով համաշխարհային շրջագայության մեկնարկը երեկ տրվեց մարզահամերգային համալիրից: Շլացուցիչ ու ինքնատիպ շոու ծրագրով Լիլիթը բոլորին ցույց տվեց իր երազը: Երևանյան համերգի վրա աշխատել էր պրոֆեսիոնալ մեծ թիմ: Բեմում գտնվող ու ելույթ ունեցող մարդկանց, ինչպես նաև սպասարկող անձնակազմի թիվն անցնում էր 1000-ը: Ստեղծվել էր հայաստանյան իրականության մեջ բացառիկ մեծամասշտաբ բեմ, ինչպես նաև աննախադեպ լուսային ու ձայնային էֆեկտներ: Համերգին ներկա էին ոչ միայն երգչուհու երկրպագուներն ու հարազատները, այլև շոու-բիզնեսի մեծ մասը: Blognews.test.am-ը ևս բաց չի թողել տարվա գլխավոր իրադարձությունններից մեկը: Ներկայացնում ենք երեկոյի վառ ու հիշարժան դրվագները:

Համերգը երգչուհին սկսեց աղոթքով ու խնդրեց Աստծուն մնալ իր ու ընդունել բոլոր ծափահարությունները, որոնք իրենն են:

Այնուհետև Լիլիթը բեմ եկավ ու կատարեց իր ամենահիթային «Թե աղջիկ լինեիր» երգը, որի ավարտից անմիջապես հետո  ողջունեց հանդիստեսին: Լիլիթն ասաց, որ շատ երկար է սպասել այս հանդիպմանը.«Վերջապես եկավ այս օրը ու ես տեսա ձեզ: Չեմ հավատում: Այս  համերգը ինձ համար ամենասպասվածն էր մինչև այս ունեցած բոլոր համերգներից: Ես շրջագայություններով եղել եմ աշխարհի ամենատարբեր քաղաքներում, բացի Երևանից: Ասեմ ինչո՞ւ: Պատճառը  մեկն է՝ ձեզ հիասթափեցնելուց էի վախենում ու հենց հիմա էլ վախենում եմ»,- երգչուհու հուզված ու դողացող ձայնը ընդհավեց դալիճի բուռն ու ոգևորիչ ծափահարություններով:

Լիլիթը խոստովանեց, որ շատ պատասխանատու է մոտեցել համերգին և մանրակրկիտ աշխատել է, ապա առաջարկեց հանդիսատեսին միասին այնպես ցնցելու մարզահամերգայինը, որ  ինչ-որ տեղում և ինչ-որ կերպ յուրաքանչյուրն, ով ներկա է եղել երեկոյին, մարտի 9-ը հավերժ հիշի:

Լիլիթ Հովհաննիսյանը ամբողջ երեկոյի ընթացքում ներկայացավ իրեն բնորոշ յուրահատուկ և էքսկլյուզիվ բեմական 7 հագուստներով, որոնց դիզայնով Լիլիթն անձամբ էր  զբաղվել: 

Շատ անգամ մարդիկ փորձում են շրջապատին գեղեցիկ քողի տակ ներկայացնել իրենց ընտանեկան ու սիրային հարաբերությունները, սակայն դրանք ոչ միշտ են այնքան գեղեցիկ ու անթերի, ինչպես որ արտաքուստ երևում են: Մարդիկ իրենց ապրումներն ու խնդիրները պահում են  ծածուկ անկյուններում, խորը դարակների մեջ: Այդ խնդիրներին երգչուհին հաճախ անդրադարձել է իր  տեսահոլովակներում, երգերի մեջ, որոնք որոշ դեպքերում որոշ մարդկանց օգնել են փրկելու անդունդի եզրին գտնվող հարաբերությունները.«Կամուրջներն այրելուց առաջ  անհրաժեշտ է մի պահ   կանգ առնել ու մտածել, չէ որ բաժանումն ամենահեշտ ելքն է: Մինչև սիրո վերջին շունչը պինդ բռնիր ու հանկարծ բաց չթողնես  վերջին հնարավորությունդ,  խնդրիր նրանից կամ  տուր նրան ևս մեկ շանս: Փորձիր նորից բացատրել կամ հասկանալ նրան, ում հանդեպ, թեկուզ մեկ անգամ սեր ես զգացել: Ամեն գնով փորձիր ներել նրան, կամ ներում խնդրել նրանից: Փորձիր մնալ կամ պահել նրան քեզ մոտ, որպեսզի չկորցնես այն, ինչը ոչ բոլորին է տրված: Ամեն գնով  կառչիր քո երջանկությունից , որպեսզի ականջներումդ հանկարծ չհնչի  սիրո հագեհանգստի մեսսան,սիրտ կեղեքող այդ ռեքվիեմը»:

Երգչուհու խորհրդին հետևեց նրա ամենասիրված ու հիթային կատարումներից մի քանիս, որոնք իրական պատմությունների հիմքի վրա են ստեղծված: Մարդիկ, ովքերպատմության իրական հերոսներն էին, ևս ներա էին դահլիճում, սակայն  նրանք հասկանալի պատճառներով տեսախցիկների առջև չերևացին:

Լիլիթը ամենակարևոր օրը չէր մոռացել երգ նվիրել ամենակարևոր մարդուն՝ մայրիկին: Մինչ կատարումը երգչուհին նախ հիշեց երգի նախապատմությունը. «Ի զարմաս ինձ, Վահրամը երգը գրեց մի քանի ժամում, ինչը չի անում այլ դեպքերում: Ես հիշում եմ, որ մամաս այդ օրերին  մի քիչ վատառողջ էր ու երգը ստացվեց մի տեսակ երգ-աղոթք: Ես  հավատում եմ, որ աղոթքս հասավ վերև ու մամաս  բժշկվեց: Ինչպես իմ երգում է ասվում, անգամ, եթե մեր ծնողները մեր կողքին են, մենք կարոտում ենք նրանց և ամեն վայրկյան զգում ենք մեր ծնողների  ներկայությունը, թեկուզ, երբ նրանք մեր ողքին չեն: Ուզում եմ, որ միշտ իմ կողքին լինես մամ:»,- ասած Լիլիթն ու գեղեցիկ մեղեդին հնչեց դալիճում:

Համերգային երեկոն էլ ավելի առանձնահատուկ ու հիշվող դարձավ շնորհիվ ժողովրդական, աշուղական ու հայրենասիրական երգերի, որոնց ընթացքում երգչուհին ցուցադրեց իր ձայնային ողջ հզորությունն ու շքեղությունը:

Իսկ ահա համերգային ծրագրի  վերջին հատվածում Լիլիթը կատարեց սիրված զուգերգերը, բայց կառաոկե տարբերակով: Ռազմիկ Ամյանին, Միհրան Ծառուկայնին ու Վաչե Ամարյանին փոխարինեց հանդսատեսը: Նրանք երգչուհու հետ հավասար երգեցին երգերը, իսկ ահա Արման Հովհաննիսյանի, Նանուլի և Կամիլի հետ զուգերգը,  դահիլճը ընդունեց մեծ ոգևորությամբ: Նրանք միասին կատարեցին իրենց հիթային զուգերգերը:

Համերգը եզրափակվեց Dream երգի և համանուն տեսահոլովակի պրեմիերայով, որը նկարահանվել էր տարվա բոլոր եղանակներին՝ ամառ, աշուն, ձմեռ, գարուն: Այն հագեցած էր բազմաթիվ տեսարաններով և բավականին գունեղ էր: Ի դեպ, համերգի ունկնդիրներն այն բոլորից վաղ վայելելու բացառիկ հնարավորություն ունենցան,քանի որ երգի և տեսահոլովակի համացանցային և հեռուստատեսային պրեմիերան ավելի ուշ է նախատեսված:

Երկրպագուները ծափահարություններով ու բացականչություններով դեռ երկար փորձեցին արտիստին չթողնել, որ բեմից հեռանա՝ կրկին ու կրկին պահանջելով երգել:

Նշենք, որ Լիլիթ Հովհաննիսյանը Dream World Tour-ի շրջանակում համերգներ կունենա աշխարհի ավելի քան 70 քաղաքներում:

    

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել