Հավերժության հայկական նշանը հայկական հին խորհրդանշաններից ամենահայտնին ու կարևորն է: Որոշ դեպքերում հայերn այս նշանը պատկերել են վեցթևանի աստղի մեջ:

Այսօր վեցթևանի աստղը՝ հեքսագրամը, շատերը կապում են հրեական Դավթի աստղի հետ, քանի որի այն հրեական անհատականության ու հուդայականության ժամանակակից խորհրդանշանն է:

1948 թ. այն պաշտոնապես հայտնվեց նաև Իսրայելի դրոշի վրա: Համաձայն Վիքիպեդիայի՝ այս նշանը որպես հրեական համայնքի նշան է օգտագործվել 17-րդ դարում:

Սակայն քիչ բան կա ամրագրված հեքսագրամի հայկական կիրառման վերաբերյալ, չնայած որ ողջ պատմության ընթացքում հայերի կողմից դրա գործածումը գիտության, արվեստի, ճարտարապետության, զարդագործության և անգամ կրոնի մեջ մեծ է եղել:

Հայերը միշտ էլ հմուտ մաթեմատիկոսներ, ճարտարապետներ են եղել, իսկ երկրաչափության լավ տիրապետումը միշտ բնորոշ է եղել հայերին: Հին հայերը ճշգրիտ գիտելիքներ ունեին աստղագիտության վերաբերյալ ևս և կարողանում էին տիեզերական երևույթներ կանխատեսել:

Հայտնի է, որ հնագույն աստղադիտարանները, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4200թ., գտնվել են Հայաստանում, օրինակ՝ Քարահունջը:

Մեծամորում գտնվող մ.թ.ա. 2800թ. թվագրվող աստղադիտարանը թույլ է տվել հին հայերին զարգացնել երկրաչափությունն այնքան, որ կարողանան չափել տարածությունը, լայնությունն ու երկարությունը, իմանան Երկրի իրական տեսքի մասին և կանխատեսեն արեգակնային ու լուսնային խավարումները եգիպտացիներից դեռ 1000 տարի առաջ:

Հայկական ճարտարապետությունն իր երկրաչափության հստակության շնորհիվ բազմաթիվ պատերազմների, աղետների է դիմացել: Հայաստանում գտնվող քաղաքները, վանքերն ու ամրոցները, որոնցից մի քանիսը 7000 և ավելի տարվա պատմություն ունեն, ապացուցում են, որ հայերն իսկապես լավ են հանել ճարտարապետական երկրաչափությունից՝ օգտագործելով քառակուսի, ուղղանկյուն, շրջանաձև, բազմանկյուն նախշերի բարդ համակարգեր:  

Բազմաթիվ խորհրդանիշներից հայերն ընտրել ու օգտագործել են վեցթևանի աստղը ճարտարապետական նպատակներով: Հին հայերը կարծում էին, որ այս նշանը կախարդական ուժ ունի, այդ իսկ պատճառով անգամ շատ եկեղեցիների հիմքեր կառուցել են վեցթևանի աստղի կառուցվածքով:

Հայկական առաջին Մայր տաճարը՝ Էջմիածինը, զարդարված է բազմաթիվ հեքսագրամներով:

Հաջորդ օրինակը Հասան-Ջալալյանների տոհմի հայ իշխան Խաչենի գերեզմանաքարին կարելի է նկատել, որը գտնվում է Արցախի Գանձասար եկեղեցում:

Երուսաղեմում է գտնվում XII դարում կառուցված Սուրբ Հակոբոսի տաճարը, որտեղ վեցթևանի աստղի ձև ունեցող կամարները պահում են գմբեթը:

Այն, որ հայերն այս նշանին ծանոթ են շատ վաղուց, ևս մեկ անգամ ապացուցվել է, երբ վեցթևանի աստղի՝ մ.թ.ա. III հազարամյակին թվագրվող պատկեր են գտել Հայաստանի տարածքի հնագույն գերեզմանաթմբերից մեկում: Պատկերը ռադիոածխածնային հետազոտության է ենթարկվել նաև Գերմանիայի և ԱՄՆ-ի լաբորատորիաներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել