Մեծ Բրիտանիայի դատարանը մեղավոր է ճանաչել և 11 տարվա ազատազրկման դատապարտել ծագումով Ուգանդայից կնոջը։ Նա նախաձեռնել է դստեր, այսպես կոչված, կանացի թլպատումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վիրահատության ընթացքում երեխան շատ արյուն է կորցրել։ Իր հերթին մայրը հայտարարել է, որ չի խեղել երեխային, նա վնասվել է, երբ պահարանի վրա է բարձրացել՝ բլիթ վերցնելու համար։

Դատավորը միջադեպը «բարբարոսական, սրտխառնուք առաջացնող, ծրագրված հանցագործություն» է անվանել և դատապարտյալի պատժաժամկետին ևս 2 տարի հավելել՝ երեխաների ու կենդանիների մասնակցությամբ պոռնոգրական նյութեր պահպանելու և հրապարակելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել