Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 250-300 գ
- նարինջի հյութ - 100 մլ
- բուսայուղ - 80 մլ
- շաքարի փոշի - 40 գ
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- վանիլային շաքար - 1 թ/գ
- դարչին - 0,5 թ/գ
- նարնջի կեղև
- աղ - 1 պտղունց
- Միջուկի համար՝
- խնձոր - 500 գ
- շաքարավազ - 50 գ
- չամիչ - 50 գ
- ընկույզ - 50 գ
- դարչին - 0,5 թ/գ
- նարնջի կեղև
Պատրաստման եղանակը
Նարնջի կեղևն անցկացնում ենք քերիչով, ապա քամում ենք հյութը։ Պետք է ստացվի 100 մլ հյութ։ Եթե ավելի պակաս է ստացվում, ապա կարելի է մի քիչ ջուր ավելացնել։
Պատրաստում ենք միջուկը, որի համար խնձորները կեղևահանում ու խորանարդաձև կտրատում ենք։ Լցնում ենք խորը կաթսայի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու 2-3 ճ/գ ջուր։ Եփում ենք 15-20 րոպե, քանի դեռ խնձորները չեն փափկել։ Եթե խնձորները թթու են, ապա շաքարավազի քանակը կարելի է ավելացնել։ Այնուհետև ավելացնում ենք չամիչը, մանրացրած ընկույզը, դարչինը և նարնջի կեղևի մի մասը։
Ստացված զանգվածը խառնում ենք։
Պատրաստում ենք խմորը, որի համար տարայի մեջ լցնում ենք նարնջի հյութը, բուսայուղը։ Ավելացնում ենք շաքարի փոշին, վանիլային շաքարը, դարչինը, նարնջի կեղևի մնացած մասը, աղը և խառնում ենք։
Առանձին տարայի մեջ խառնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը, ապա մաս-մաս լցնում ենք մնացած բաղադրիչների վրա ու խառնում։
Սեղանը պատում ենք ալյուրով, խմորը դնում ենք վրան ու փորձում ստանալ փափուկ, թեթևակի յուղոտ ու ձեռքերին չկպչող խմոր։ Ստացված խմորը բացում ենք ու բաժակի օգնությամբ փորձում ստանալ փոքրիկ շրջանակներ։
Փոքրիկ խմորաշերտերի մի կողմում լցնում ենք միջուկը։
Մյուս կողմը վրա ենք բերում ու ծայրերն ամրացնում։
Թխվածքաբլիթները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ ու թխում 10-15 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու թողնում ենք, որ սառչի։

Նրբահամ թխվածքաբլիթները մատուցում ենք սառը վիճակում 1 բաժակ տաք թեյի հետ։
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/պահքային-թխվածքաբլիթներ/?fbclid=IwAR17W9uJhguPbOEWgHWda5LoMI1ouLgM9dkRM83GdvTClhzGFJgvj7Hq6Xo
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել