Էկո մթերքները, բիովառելիքները և հոսանքի օգտագործումը մոլորակը և շրջակա միջավայրը փրկելու միջոցներ են համարվում։ Երկրին իրական օգնություն ցուցաբերելու մեթոդներ դեռևս չկան։ Գիտնականների կողմից մտածված մեթոդներից շատերը գործնականում այդքան էլ օգտակար չեն։

Մսից հրաժարվելով մենք նվազեցնում ենք մթնոլորտում հայտնվող ածխաթթվի քանակը

Մսի և մսային արտադրանքների արտադրությունը հսկայական քանակությամբ ածխաթթու գազի արտանետման պատճառ է դառնում։ «Առողջ երկրագնդի» որոշ երկրպագուներ հրաժարվում են մսից և օգտագործում են բացառապես կաթնամթերք, սակայն կաթնամթերքի արտադրության ժամանակ ավելի շատ ածխաթթու է հայտնվում մթնոլորտում։ Այնպես որ, էկոլոգիայի համար այս անցումը ոչ մի բան չի փոխում։ Միայն բուսակերներն են անհատապես նվազեցնում ածխաթթվի արտազատումը։

Վերադառնանք դասական թեյնիկներին

Որքան արագ ջուրը հասնի եռման աստիճանի, այնքան ավելի քիչ արտանետումներ կլինեն։ Սակայն հոսանքով աշխատող թեյնիկները հոսանքի շնորհիվ ավելի շատ ածխաթթու են արտանետում, քան սովորական թեյնիկները։ Այնպես որ, եթե մտածում եք առողջ մոլորակ ունենալու մասին, ապա սովորական թեյնիկ օգտագործեք։

Բիովառելիք

Մի կողմից բիովառելիքի օգտագործումը նվազեցնում է ածխաթթվային ծանրաբեռնվածությունը։ Սակայն եթե նայենք մյուս կողմից, ապա աճեցվող սոյան և եգիպտացորենը հոգնեցնում են հողը, վերամշակման համար էլ լուրջ արդյունաբերություն են պահանջում։ Բիովառելիքի ստեղծումն ինքն իրենով զրոյացնում է մթնոլորտի համար նրա չեզոքությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել