Մարտի 8-ը հարամողները...)))
Ուսումնասիրություն կա՞, թե Լառա Ահարոնյանի նշած սեքս աշխատանքով զբաղվող կանանց պատճառով ինչքան հիվանդություններ են տարածվում հասարակության շրջանում, արդյոք ճիշտ չի՞ լինի մտածել նախ այդ անձանց պարտականությունների մասին, նոր` իրավունքների: Նրանց բերել հարկային դաշտ, գրանցել, հարկել, հետևել, որ իրենց պատճառով բազմաթիվ հիվանդություններ չտարածվեն, թե՞ ամեն դեպքում շաքարն ու ծխախոտն ավելի վնասակար են առողջության համար, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն ու սեռական ճանապարհով փոխանցվող բազմաթիվ այլ լուրջ հիվանդություններ։
Երբ խոսվում է իրավունքների մասին, չպետք է պարտականություններն էլ մոռանալ, հենց պարտականությունից է ծնվում իրավունքը։
Այս երկակի ստանդարտներին, կեղծ օրակարգերին, իբր մտահոգված, բայց իրականում զուտ տարբեր շահեր սպասարկող հայտարարություններին արդեն ժամանակն է, որ վերջ դրվի, քանի չենք հասել օդը հարկելուն, որովհետև, ըստ ԱՀԿ-ի, վնաս է առողջությանը և սեքս խաղալիքների իրավունքների պաշտպանությանը, որովհետև դրա համար է դրամաշնորհ տրվել։
Միջազգային տարբեր կազմակերպություններին հղումներ անելիս էլ նախ մի հատ ուսումնասիրեք, տեսեք, թե դրանք ինչ կազմակերպություններ են, ինչ արդյունքներ են ունեցել տարբեր երկրներում, ի՞նչ շահեր են հետապնդում, ի՞նչ են ուզում անել իրականում, այս գեղջկական մոտեցմանը պետք է վերջ դրվի։ Եթե միջազգային կազմակերպություն է ասում կամ ինչ-որ զարգացած երկիր, ուրեմն՝ ճի՞շտ է։ Ո՞վ ասաց, որ այդ բոլոր կազմակերպությունները, միասին վերցրած, կարող են ավելի լավ իմանալ, թե ինչ խնդիր կա Հայաստանում, ում իրավունքներն են իրականում ոտնահարվում, ինչքան Հայաստանում ապրող մարդիկ...