Արսեն Թորոսյանի հանդեպ իմ գնահատականը, մեղմ ասած, միանշանակ չէ, իսկ նրա առաջարկած բարեփոխումների ճնշող մեծամասնությունը ոչ այլ ինչ է, քան PR-ի համար արվող քայլեր, քանի որ պարզ մաթեմատիկան հուշում է՝ առանց առողջապահական բյուջեի ավելացման նրա հայտարարած բարեփոխումներն անիրագործելի են, ինչում կհամոզվենք ամենաշատը երկու-երեք ամսից, սրան գումարած՝ առողջապահական համակարգում տիրող բարդակն ու բժշկական համայնքի օրեցօր աճող դժգոհությունը:

Բայց, այսքանով հանդերձ, ինձ համար անհասկանալի ու անընդունելի էր Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության երեկվա նիստում դրսևորած պահվածքը: Արդյոք կարելի՞ էր նման տոնով խոսել նախարարի հետ, որն իր ոլորտի ու Հայաստանի Հանրապետության շահերից բխող առաջարկ էր անում: Արդյոք կարելի՞ էր նման կերպ հարձակվել նախարարի վրա, ով օբյեկտիվ խնդիր ու մտահոգություն էր բարձրացնում: Իհարկե ոչ: Պետությունը միշտ պետք է գործի բացառապես քաղաքացու առողջության պահպանման դիրքերից, իսկ Նիկոլ Փաշինյանի երեկվա պահվածքից տպավորություն ստացա, որ նա գործարքի մեջ է IQOS ներկողների հետ, դրա համար էլ հունից դուրս եկավ, երբ Թորոսյանը հակադարձեց իրեն: Փաստացի, երեկ Նիկոլ Փաշինյանը քաղաքացու շահը ստորադասեց բիզնեսի շահին, իսկ դա հենց այնպես, «սիրուն աչքերի համար» չի արվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել