Armtimes.com-ը գրում է.
Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել 2020 թվականին ստեղծագործողներին եւ հետազոտողներին տրվող դրամական աջակցության մասին:
Ի՞նչ է ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվողաջակցության ծրագիրը
Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Այն ստեղծվել է մշակութաբանական հետազոտությունների, գրականության և գրաքննադատության նախագծերին աջակցելու համար։ Ծրագրով մինչև մեկ միլիոն դրամ է տրվում տևական (առավելագույնը՝ մեկամյա) ստեղծագործական կամ հետազոտական աշխատանքի համար, որը կնպաստի գեղարվեստական գրականության ժանրերի և գիտամշակութային գրականության զարգացմանն ու տարածմանը։ Նախագծի արդյունքում ստեղծված աշխատանքները կհրատարակվեն կամ կտեղադրվեն առցանց հարթակներում՝ ապահովելու համար լայն հանրային հասանելիություն:
Ովքե՞ր կարող են դիմել
Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագրին կարող են անհատապես կամ խմբով դիմել գրողները, գրաքննադատները, հետազոտողները (ֆիզիկական անձինք), որոնք նախկինում չեն ստացել ֆինանսավորում տվյալ ծրագրի իրականացման համար, ՀՀ քաղաքացի են։ Չեն դիտարկվի ծրագրով աջակցություն ստանալու համար ներկայացված հայտերը քննող խորհրդի անդամների կամ իրենց մերձավոր հարազատների (ծնող, զավակ, ամուսին) դիմումները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ