Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է համացանցում լայնորեն շրջանառվող տեսանյութին, որում փեսացուն բոլոր հյուրերի ներկայությամբ ապտակում է հարսնացուին:

Ենթադրվում է, որ տեսանյութն արվել է Կենտրոնական Ասիայի երկրներից մեկում:

Հարսանեկան տորթի համտեսման ժամանակ հարսնացուն որոշում է կատակել՝ տորթի կտորը փեսացուի բերանին մոտեցնելով, ապա հեռացնելով, ինչին ի պատասխան բարկացած տղամարդն ապտակում է կնոջը, և վերջինս ընկնում է ետևի աթոռի վրա:

Փեսացուի հետևում կանգնած հյուրերից մեկը ետ է քաշում տղամարդուն, մինչ ապշահար հյուրերից մեկ ուրիշը մխիթարում է հարսնացուին:

Համացանցի օգտատերերը դատապարտել են փեսացուի արարքը, շատերն էլ հույս են հայտնել, որ միջադեպից հետո հարսանիքը չեղարկվել է:

Թե երբ և որտեղ է արվել տեսագրությունը, հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել