Հաշվի առնելով վերը նշված անհերքելի փաստը՝ պետք է ասեմ, որ համակարծիք եմ առողջապահության նախարարի այն պնդման հետ, որ պետք է ծխախոտի հարկային դրույքաչափը կազմի ոչ թե 2000, այլ 8000 ՀՀ դրամ:
Ծխախոտի հարկային դրույքաչափի, հետևաբար նաև գնի բարձրացումն ունի ապացուցված էֆեկտիվություն ծխելու դեմ պայքարի գործում, ուստի ՀՀ կառավարության որոշ ներկայացուցիչների դիրքորոշումն անընդունելի է:

Մի կողմից շրջանառության մեջ դրված է «հակածխախոտային» օրենքի նախագիծ, որը պարունակում է մեծ քանակությամբ կոռուպցիոն ռիսկեր և ակնհայտ կերպով վնասում է մեր երկրի տնտեսությանը և բիզնեսին, ինչի արդյունքում հարկային մուտքերը խիստ նվազելու են, և այդ մասին կառավարության նույն ներկայացուցիչները լռում են, մյուս կողմից այդ նույն ներկայացուցիչները «մտահոգվում» են բյուջե եղած մուտքերի մասին... Հասկանում եմ, որ արդեն ծխախոտի վաճառքից գումար է հատկացվելու վարչապետի տիկնոջ հիմնադրամին, ուստի պետք չէ «նեղացնել» նրանց...

Հասկանում եմ նաև, որ «հակածխախոտային» օրենքի նախագիծը թերի է և պարունակում է կոռուպցիոն ռիսկեր (ինչը հնարավոր է շտկել), բայց դա բավարար շարժառիթ չէ նման կերպ աշխատելու համար...

Սրանք երկակի ստանդարտներ են, որոնք կրկին հարվածելու են քաղաքացիների գրպաններին, փոքր և միջին բիզնեսին, բայց առավելություն են տալու ծխախոտ արտադրող ընկերություններին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել