Tert.am-ը գրում է․

Եգիպտոսի Լուքսորի թանգարանի պահեստում հայտնաբերվել են Թութանհամոն փարավոնի մանրանկարչական նավի պակասող մասերը, որոնք մոտ կես դար կորած էին համարվում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, խոսքը բրիտանացի հնագետ և եգիպտագետ Հովարդ Քարթերի հայտնաբերած գտածոների մասին է: Հայտնագործությունը կատարվել էր 1922-ին, երբ Լուքսորի մոտակայքում գտնվող Թագավորների հովտում բացվել էր Թութանհամոնի դամբարանը:

Այդ գտածոները կորած էին համարվում 1973 թվականից: Թանգարանում հայտնաբերված արկղիկում նկատել են մանրանկարչական նավի փայտե կայմը և այլ մասեր: Նշվում է, որ նավը նախատեսված է եղել հանդերձյալ կյանքում փարավոնի ձկնորսական ուղևորությունների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել