Aysor.am-ը գրում է.

Արցախը մաս չի կազմել բանակցային գործընթացին, հետևաբար ոչ իրավական, ոչ քաղաքական առումով ճիշտ չէր լինի ընդունել Մադրիդյան սկզբունքները։ Մենք ինչպե՞ս կարող էինք ընդունել մի փաստաթուղթ, որի ոչ մշակմանը, ոչ քննարկումներին առհասարակ չենք մասնակցել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի այսօր հայտնած այն մտքին, որ այս փուլում Մադրիդյան սկզբունքները միակ փաստաթուղթն են, որոնք ընդունվել են Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, բայց չեն ընդունվել Ղարաբաղի կողմից։

«Բնական է, որ չէինք կարող նման փաստաթուղթ ընդունել՝ նույնիսկ եթե այն կատարյալ լինի՝ էլ չհաշված բովանդակությունը։ Պարզապես մենք միշտ էլ ասել ենք, որ պաշտոնական Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ սկսած տարբեր հանդիպումներից, հարցերի քննարկումներից, վերջացրած լուրջ փաստաթղթերի վրա աշխատանքով՝ առավել ևս ինչ-որ քայլերի ձեռնարկման հետ կապված։ Իսկ եթե մենք չենք մասնակցում, բնական է՝ չենք կարող ընդունել այս կամ այն փաստաթուղթը», - պարզաբանեց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել