7 բան, որոնց մասին չի կարելի բարձրաձայնել։ Հետևեք Բուդդայի այս 7 խորհուրդներին։
1. Բամբասանքներ մի տարածեք։
Բամբասանքն իր մեջ նեգատիվ է կրում։ Նույնիսկ եթե ինչ-որ վատ բան եք լսել, լռեք այդ մասին, բացասական էներգիան մի տարածեք։
2. Ուրիշներին մի խրատեք։
Իմաստնությունը, հոգևոր ներդաշնակությունն ու էներգիան միայն ձեզ են պատկանում։ Կիսվեք դրանցով, միայն եթե մարդը իրոք հոգևոր ուսուցչի կարիք ունի։
5. Մի խոսեք ապագայի ծրագրերի մասին։
Կարիք չկա ուրիշների նախանձը շարժելու, քանի որ այդ զգացողությունն ուժեղ էներգետիկա ունի և կարող է ազդել ձեր վերջնական արդյունքի վրա։ Պարզապես մի խոսեք ձեր ծրագրերի մասին։
6. Մի պարծեցեք հաջողություններով
Մի կենտրոնացեք ձեր հաջողության վրա, մի չարախնդացեք և մի նվաստացրեք մյուսներին։ Կյանքում ամեն բան կարող է փոխվել։
7. Մի բարձրաձայնեք ձեր բարի գործերի մասին
Բարությունը ձեր հոգու բալասանն է։ Դուք չպետք է այդ մասին բղավեք։ Բոլոր բարի գործերը մի օր պարգևատրվում են, սակայն մի սպասեք շնորհակալության, հիշեք, որ բարությամբ դուք արդեն բազմապատկել եք դրական էներգիան։
Այս կանոնները կօգնեն ձեզ կյանքը դեպի լավը փոխել, պահպանել էներգիան և չվանել հաջողությունը։