Armtimes.com-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի աբողջ գույքի վրա արգելանք դնելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։

Բողոքի քննությանը մասնակցում էր նաեւ Արմեն Գեւորգյանը:

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի կողմից դեռեւս 2018 թվականի օգոստոսի 21-ին Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա արգելանք դնելու որոշում էր կայացվել, որը մինչ այս պահը չի վերացվել: Քննիչի այս որոշումը պաշտանական կողմը բողոքարկել է հսկող դատախազին, վերջինս այն մերժել է՝ անհիմն լինելու պատճառով: Այժմ դատարանում պաշտպանական կողմը վիճարկում է թե՛ քննիչի եւ թե՛ դատախազի կողմից կայացրած որոշումները:

Նիստը, սակայն, այսօր հետաձգվեց, քանի որ մեղադրող դատախազները եւ քննիչը չէին ներկայացել նիստին:

Մեր զրույցում Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պարզաբանեց, որ արգելանքը դրվել է իր պաշտպանյալին պատկանող շարժական եւ անշարժ գույքի, ինչպես նաեւ բանկային հաշիվների եւ աշխատավարձի վրա՝ արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքի շրջանակներում: Պաշտպանը, սակայն, քննիչի որոշումը իրավաչափ չի համարում, ավելին՝ նշում է, որ այդ որոշումը կայացվել է անորոշ ձեւակերպումներով, մասնավորապես, ըստ նրա՝ քննիչը ընդամենը վկայակոչել է «Քրեական դատավարության» օրենսգրքի այն հոդվածը, որը սահմանում է գույքի վրա կալանք դնելու բոլոր հիմքերը՝ չմասնավորեցնելով, թե տվյալ դեպքում կոնկրետ ո՞ր հիմքով կամ հիմքերով է Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դրվում, այն դեպքում, երբ Ալեքսանյանի խոսքով՝ չորոշակիացված որոշումը նաեւ պաշտպանական կողմի համար է դժվարությյուն ստեղծում՝ այն վիճարկելու տեսանկյունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել