Դժվար, թե գտնվի մեկը, ով ծխելն օգտակար կհամարի։ Ծխելու խնդրին նվիրված մի շարք ուսումնասիրություններ և գիտական աշխատանքներ կան։ Իրականացվում են մի շարք սոցիալական ծրագրեր ծխախոտի դեմ պայքարելու համար։ Սակայն, ցավոք սրտի, այն վերաբերում է թե՛ մեզ և թե՛ մեր հարազատներին։
Նրանց համար, ովքեր ցանկանում են հրաժարվել ծխախոտի կախվածությունից, մենք հավաքել ենք մի քանի օգտակար խորհուրդներ․
- Սկսեք քչից։ Նախանշեք այն օրը, երբ ցանկանում եք ծխել ձեր վերջին ծխախոտը։ Փորձեք ընտրել այնպիսի շրջան, երբ որևէ սթրեսային իրավիճակ նախատեսված չէ (օրինակ՝ քնություններ, աշխատանքի փոխարինում և այլն)։
- Մաքրեք ձեր տունը։ Տնից հեռացրեք բոլոր մոխրամանները, կրակայրիչները և ծխախոտները։ Ձեր շրջապատում ծխող մարդկանց խնդրեք հարգել ձեր որոշումը և հնարավորության դեպքում ծխել ձեզնից հեռու։
- Երբ ծխելու ցանկություն է առաջանում, մեկ բաժակ ջուր խմեք։
- Աշխատասեղանի վրա թափանցիկ տարա դրեք և յուրաքանչյուր չծխած ծխախոտի դիմաց որոշ գումար գցեք այնտեղ։
- Սկզբնական փուլում սուրճ մի խմեք։ Հավանաբար դուք ծանոթ եք մեկ բաժակ սուրճի և ծխախոտի ծիսակատարությանը և եթե սուրճ ըմպեք, ապա ծխելու ցանկություն կառաջանա։
- Ձեր որոշման մասին պատմեք սոցիալական ցանցերում։ Այս մեթոդը շատ արդյունավետ է, քանի որ առաջինը, եթե դուք դուք չպահեք ձեր խոստումը, ապա ընկերները կիմանան դրա մասին։ Երկրորդ՝ այնտեղ դուք կարող եք աջակցություն ստանալ այն մարդկանցից, ովքեր արդեն կարողացել են թողնել ծխելը։
- Մեթոդ ազարտի սիրահարների համար. ընկերոջ հետ մեծ գումարով գրազ եկեք։ Եթե պարտվեք, ապա ստիպված պիտի վճարեք։ Միայն թե արդար եղեք։
- Սմարթֆոնի մեջ հատուկ հավելվածներ տեղադրեք, որոնք կօգնեն թողնել ծխելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել