Aysor.am-ը գրում է.

Հայաստանի կառավարության դիրքորոշումը Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ այս ամիսներին չի փոխվել, այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդհանուր առմամբ՝ այո՛, կան այնպիսի գնահատականներ, որ Հայաստանը Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում իր դիրքորոշումը կոշտացրել է, բայց ես կարող եմ ասել, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ Այսինքն՝  մեր կառավարության դիրքորոշումն այս ընթացքում չի փոխվել, որովհետև, եթե հիշում եք, մենք ամենասկզբից ասել ենք, որ մենք լինելու ենք իրավիճակին ադեկվատ, համարժեք», - ասաց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ դեռևս նախորդ գումարման Ազգային ժողովում իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար։

«Ինքներս ենք հասկանում, որ այս հայտարարությունն այնքան էլ հեշտ հայտարարություն չի, բայց ինչի՞ համար է արվել այն ու ի՞նչ նպատակ է ունեցել։ Այս հայտարարությունն արվել է բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծելու համար և Հայաստանն, ըստ էության, արել է առաջին քայլն այս ճանապարհին՝ հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի նաև ադրբեջանական կողմից։ Ցավոք սրտի, մինչ այժմ ադրբեջանական կողմից համանման հայտարարություններ չեն հնչում և ընդհակառակը՝ անընդհատ խոսվում է, ակնարկներ են արվում ուժով կամ ռազմական ճանապարհով հարցերը լուծելու պատրաստակամության, հնարավորության մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել