Բաղադրիչներ
- ձու - 4 հատ (սպիտակուց)
- շաքարավազ - 1 բաժակ
- հյութ կիտրոնի - 2 ճ/գ
- ջուր - 0.5 բաժակ
Պատրաստման եղանակ
Խորը տարայի մեջ լցնում ենք ջուրը, շաքարավազը և դնում ենք կրակի վրա:
Քամում ենք կիտրոնի հյութը: Շաքարահյութը եփում ենք եռալուց հետո ևս 10 րոպե, որից հետո զանգվածը պետք է մի փոքր պնդանա:
Սառած սպիտակուցները հարում ենք:
Ավելացնում ենք շաքարահյութն ու կիտրոնի հյութը և շարունակում ենք հարել ևս 7-10 րոպե: Արդյունքում զանգվածը պետք է պնդանա:
Կրեմների բազմաթիվ համեղ բաղադրատոմսեր կարող եք գտնել Կրեմներ բաժնում:
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/սպիտակուցային-եփովի-կրեմ/?fbclid=IwAR2snipETAjXFG2DeBV1jIAraPCwYaWie0D7qqW5vx6LDTyPKVX8e9LIK3g
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել