Ուշադրություն բոլոր լրագրողներին և հետաքրքրված անձանց...
Իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ սույն թվականի փետրվարի 14-15-ն ընկած ժամանակահատվածում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ կառավարության շենքում իր հրավերով հանդիպում է ունեցել ՀՀ ծխախոտի բիզնեսով զբաղվող տնտեսվարողների (արտադրող, ներմուծող) հետ և ներկայացրել իր հիմնադրամի գործունեությունը։
Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանն առաջարկել է ծխախոտի ամեն տուփից 1 դրամ փոխանցել իր հիմնադրամին։
Հանդիպման մասնակիցներից մեկը կեսկատակ ասել է․ «Դե սա էլ «ատկատի» նո՞ր ձև է», ինչին տիկին Աննան արձագանքել է այսպես, որ ես ձեզ որպես վարչապետի տիկին չեմ հրավիրել, այլ որպես հիմնադրամի նախագահ:
Այդ ժամանակ հանդիպման մասնակիցներից մեկը Աննա Հակոբյանին ասել է, որ եթե ինքը վարչապետի կինը չլիներ, չի կարծում՝ ներկաներից որևէ մեկը կարձագանքեր հրավերին։
Հանդիպումից հետո արդեն Աննա Հակոբյանի հիմնադրամը պաշտոնական նամակներով դիմել է ներկաներին՝ բանավոր պայմանավորվածությունը ֆորմալացնելու համար։
Հավելեմ՝ իմ շատ մոտավոր հաշվարկներով՝ ՀՀ-ում տարեկան արտադրվում և սպառվում է մոտավորապես 500 հազար արկղ (ամեն արկղում՝ 500 տուփ) ծխախոտ։ Ամեն տուփի վաճառքից մեկ դրամ փոխանցելու դեպքում ստացվում է տարեկան 250 մլն դրամ: