Ծանոթացեք, ազնվությունն ու արիստոկրատիզմն աչքերում՝ մեզ է նայում Երևանի նոր փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ով նախկինում Մալաթիայի թաղապետն էր: Գիտությանը մինչ այժմ քիչ հայտնի այս էակը առանձնանում է հատկապես ջերմ սիրով առ կանացի սպիտակեղենը, մասնավորապես՝ կրծկալները...
Մի խոսքով, մեր նոր փոխքաղաքապետը Լֆիկի պրոտեժեն ա, չնայած ինքը դրան ուրիշ ձև ա ասում.
«Սամվել Ալեքսանյանը իմ լավ ընկերն ու բարեկամն է, ես չգիտեմ՝ ինչքանով ինքը այստեղ դեր ունի, թե չունի: Լրատվամիջոցները գրում են՝ հովանավորյալ, ես էլ ասում եմ` ինքը իմ ընկերն է եւ բարեկամը, ինքը իմ հովավորյալը չի, եթե 20 տարի մարդու հետ ընկերություն ես անում, ես այդ տան անդամն եմ»:
Պետք է ենթադրել, որ մի կաչկա բրթող էլ սա է եղել, երբ ընկերացել ա մեր բյուստգալտեր եղբոր հետ, բայց որպեսզի հասկանաք մեր քաղաքապետի նոր տեղակալի մտքի թռիչքի ճղճիմությունը և Երևանին սպասող նոր արհավիրքները, ըմբոշխնեք նրա այս միտքը, որը նրա վերին վերջույթում հղացվել է, երբ նրան հարցրել են, թե ինչպես է նա պատրաստվում համատեղել իր պաշտոնը՝ իր էն հալալ ընկերոջ փակշուկայատիպ կամայականությունների հետ...
«Ոչ մի շահերի բախում չի առաջանա, բոլորը օրենքի առաջ հավասար են, իմ ընկերն էլ շատ օրինապաշտ մարդ է, տեսաք` խախտում էր արած, քանդվեց, ու ինքը ոչ մեկից էլ նեղացած չի, ինքը պատասխանել է չէ՞»:
Բա, ժողովուրդ ջան, մնաց էն երգի բառերը փոխենք ու «Երևան դարձած իմ Էրեբունի»-ի տեղը երգենք «Լֆիկաշեն դարձած իմ Երևան»...
Հ.Գ. Каков քաղաքապետ, таков и его փոխքաղաքապետ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=297556817047914&set=np.17567092.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել