Լյուքս դասի մեքենաներ արտադրող Bugatti-ին ներկայացրել է իր նոր, պատմության մեջ ամենաթանկարժեք մեքենան։

Մեքենայի շնորհանդեսը տեղի է ունեցել Ժնևում։ Bugatti La Voiture Noire մեքենայի արժեքը կազմում է 11 միլիոն եվրո։

Մեքենան ունի 1500 ձիաուժ հզորություն։ Մինչև 100 կմ արագությունը կարող է զարգացնել 2,5 վայրկյանում։ Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 420 կմ/ժ։

Մեքենան ունի երկու դուռ։ Նրա թափքը պատրաստված է սև կարբոնից։ Մեքենայի յուրաքանչուր դետալը պատրաստված է ձեռքով։

2018 թվականի հունվարին բրիտանական ավտոարտադրող Rolls-Royce-ը թողարկել է բազմոց, որը ստեղծում է զրոյական գրավիտացիայի էֆեկտ։ Elysium-R-ի արժեքը կազմում է 52 հազար դոլար։ Վաճառքի է հանվելու ընդամենը 18 նմանատիպ բազմոց։ Բազմոցի ստեղծման տեխնոլոգիաները գաղտնի են պահվում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել