Իհարկե, պետության հանդեպ դավաճանություն և հանցագործություն չէ այն, որ վարչապետի կինն իրեն ուղեկցում է միջազգային հանդիպումների ժամանակ, բայց դե պետք է մի քիչ էլ մեր պետության ներքին խնդիրների հետ հաշվի նստել, որ ցանկացած քայլ աչք է ծակելու ու հերթական բողոքի առիթն է լինելու:
Դրա համար այցերը, եթե կնոջ համար պաշտոնական նշանակություն չունեն, զուտ կարելի ա չգնալ այդ հանդիպումներին: Չնայած կյանքում չեմ կարող հասկանալ այն մարդկանց, որ 2-3 օրվա համար ինքնաթիռ կնստեն, կգնան այլ երկիր ու հետ կգան: Ախր մի օր գնաս, մի օր ֆռաս, մի օր հետ գաս, լրիվ տանջանք ա:
Դրա համար Աննա Հակոբյանին կարելիա խորհուրդ տալ, որ, այ ցավդ տանեմ, իզուր քեզ ֆիզիկապես մի տանջի, ուրիշների բերանն էլ լեզու մի դիր, որ հետագայում նեղանալու առիթ չլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել