Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 8 հատ
- սունկ շամպինիոն - 400 գ
- սերուցք՝ մինչև 20% յուղայնությամբ - 300 մլ
- սխտոր - 3 հատ
- մաղադանոս - 1 կապոց
- ձիթայուղ - 5 ճ/գ
- ծովի աղ - ըստ ճաշակի
- սև պղպեղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լվանում, կեղևազրկում ու կտրատում ենք կարտոֆիլը կլոր շերտերով:
Ապա բարակ շերտերով կտրատում ենք սունկը:
Տապակի մեջ լցնում ենք կտրատված կարտոֆիլը, ավելացնում աղը, սև պղպեղը և տապակում ձիթայուղի մեջ 10 րոպե, ապա ավելացնում ենք մանր կտրատված սխտորն ու սերուցքը (այնքան, որ ծածկի կարտոֆիլի շերտը) և տապակում ևս 5 րոպե՝ մինչև սերուցքի խտանալը:
Առանձին տապակի մեջ լցնում ենք 1 ճ/գ ձիթայուղ և տապակում ենք սունկը:
Տապակած կարտոֆիլը լցնում ենք ձևամանի մեջ, ավելացնում պատրաստի սունկը, մանր կտրատված մաղադանոսը և դնում ջեռոցը 20-30 րոպե 180 աստիճանում:
Պատրաստի ուտեստը հանում ենք ջեռոցից և մատուցում:

Կարտոֆիլը սնկով շատ հագեցնող է, հեշտ պատրաստվող և կարող է հրաշալի լուծում հանդիսանալ երեկոյան ընթրիքի համար, երբ չեք կողմնորոշվում ինչ պատրաստել։
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/կարտոֆիլը-սնկով/?fbclid=IwAR1xB5Ght1e7vQq7BuGZLIAv8t3EPmzq0fhEJFPYy1YIoJjaSVpGqoOK8-I
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել