Այսօր «իրավահավասարության մեծն ջատագով» Դանիել Իոաննիսյանը հրապարակային կերպով Դաունի համախտանիշն օգտագործել է որպես վիրավորական պիտակ։
Ուզում եմ ձեզ հիշեցնել 8 ամիս առաջվա Դանիել Իոաննիսյանին, ով, ի լուր աշխարհի, թմբկահարում էր իրեն հասցված անասելի խորը վիրավորանքի մասին՝ հընթացս վերլուծելով, թե ինչ կոնվենցիոն իրավունքներ է խախտում «մտավոր հետամնաց» բառակապակցությունը։
Ու եթե Արփինե Հովհհանիսյանի դեպքում արտահայտությունը հնչեցվել էր ոչ հրապարակային (չնայած որոշ իշխանահպատակ լրատվականներ ամեն բան արեցին դա հանրայնացնելու համար), ապա այս պարագայում արտահայտությունն առավել քան հրապարակային էր։ Ու եթե հաշվի առնեմ, որ Արփինե Հովհաննիսյանը ներողություն խնդրեց իր արտահայտության համար, ապա պիտի հնչեցնեմ օբյեկտիվորեն առաջացած հարցադրումներս․
1. Արդյոք Դանիելն իր մեջ այնքան ուժ և տղամարդկություն կգտնի՞, որ ներողություն խնդրի Դաունի համախտանիշ ունեցողներից։
2. Արդյոք Արփինե Հովհաննիսյանին կոպտորեն վիրավորած Լևոն Բարսեղյանը նույն վաստակասիրությամբ կհորդորի՞ իր համախոհին ներողություն խնդրել՝ համեմելով այդ տեքստը հայհոյախառն բառերով։
3. Արդյոք ի հայտ կգա՞ն այժմ արդեն պատգամավորի մանդատ ստացած և ժամանակին հետույք պատռող այն անձինք, ովքեր տոտալ ռեպրեսիաների սպառնալիքով հրահրում էին «մտավոր հետամնաց» բառակապակցության համար ներողություն խնդրել։
4. Ո՞ւր են հաշմանդամների իրավունքների պաշտպանության համար կոկորդ ճղող իշխանական պատգամավոր Միքայել Զոլյանն ու իր այլ գործընկերները։
5. Եվ առհասարակ, ո՞ւր են այն մի քանի հարյուր օգտատերերը, որոնք մի քանի րոպեով դարձել էին մարդու իրավունքների պաշտպան։
Ես հիշում եմ բոլորին և ուշի-ուշով հետևելու եմ փաստերի ստուգման հարթակում կառավարության համար հավելյալ արդյունք ստեղծող «իրավահավասարության մեծն ջատագով»-ին «պատասխանատվության ենթարկելու» ձեր գործողություններին։
Դե, ձեզ տեսնեմ, երկակի ստանդարտների մոլագարներ։