Armsport.am-ը գրում է․

Աշխարհի նախկին երրորդ ռակետ, արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը պատմել է, որ պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո առանձնապես չի հետաքրքրվում թենիսով:

«Այժմ գրեթե չեմ դիտում թենիս և չեմ հետևում նորություններին: Պարզապես հնարավոր է ինչ-որ հեռարձակումների հետևեմ, երբ տանն եմ և ընդհանրապես անելիք չունեմ:

2017 թվականին Ավստրալիայի Բաց առաջնությունում Ռոջեր Ֆեդերերի հաղթանակի մասին ես ընկերոջիցս եմ իմացել: Թենիսն ինձ համար պարզապես աշխատանք է եղել, որը մեծ կրքով եմ կատարել: Հակառակ դեպքում չէի կարողանա հանդես գալ բարձր մակարդակով»,- Նալբանդյանի խոսքը մեջբերել է Tennis World USA-ը:

Հիշեցնենք, որ 37-ամյա Դավիդ Նալբանդյանը 4 անգամ մասնակցել է Grand Slam շարքի մրցաշարերի կիսաեզրափակիչների: Նալբանդյանը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2013 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել