Շատ կարևոր հատված՝ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1446 որոշումից․ «Սահմանադրության 2-րդ գլխի հոդվածները չեն պաշտպանում կամ երաշխավորում պետության որևէ իրավունք։ Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքը ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅԱՆ, այլ յուրաքանչյուր ԱՆՁԻ իրավունքն է, որ իր գործը քննվի անկախ և անաչառ դատարանի կողմից արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում»:

Շատ հետաքրքիր հատված՝ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1442 որոշումից․ «Բնականաբար, պատժախցում դատապարտյալների համար ստեղծված պայմանները շատ ավելի խիստ են և ՆՈՒՅՆՉԱՓ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ լինել չեն կարող, ինչպես այլ խցերում, հակառակ դեպքում անձին պատժախուց տեղափոխելու ինստիտուտը՝ որպես տույժի միջոց, իմաստազրկվում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել