Դերասանուհի, սցենարիստ և ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ռոզաննա Բարն անառակ է համարում հայտնիներին, ովքեր աջակցում են ոտնձգությունների դեմ #MeToo շարժմանը։ Նա այս մասին հայտարարել է «Քենդիս Օուենսի շոու»-ի ժամանակ։ Հարցազրույցի տեսանյութը հրապարակվել է PragerU YouTube-ի ալիքում:

Դերասանուհին հայտարարել է, որ «գիշերվա ժամը 3-ին տղամարդկանց հյուրանոցային համարներում հայտնված, հետո նրանց դեմ մեղադրանքով հանդես եկած հայտնի կանայք ձևացնում են, թե չեն փորձել իրենց սեռական ծառայությունները փոխանակել գումարի հետ»։ Նրա կարծիքով՝ այդ կանայք չեն դիմադրել, քանի որ «նրանք ոչ այլ ոք են, եթե ոչ անառակներ»։

«Ես կարծում եմ, որ, վերջին հաշվով, ֆեմինիզմը պետք է ուղղված լինի ճշմարտությունն ասելուն։ Ես չեմ պատրաստվում օգտագործել իմ ուժը տղամարդկանց դեմ, դա ֆեմինիզմ չէ։ Վերջ տվեք դա ֆեմինիզմ անվանելուն։ Դա սպիտակ կանանց ինչ-որ արմատականացված շարժում է»,- ասել է Բարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել