Ամերիկյան Օհայո նահանգի բնակիչը ձյան մեջ է մնացել ու մի քանի օր շարունակ պահպանել ուժերը սալսա սոուսով՝ տեղեկացնում է CNN-ը։

Կիրակի օրը՝ փետրվարի 24-ին, Ջերեմի Թեյլորը գնում էր բենզալցակայան Էլլի անունով իր շան հետ: Ճանապարհին նրա ամենագնացը մնացել է ձյան մեջ: Դուրս գալ չի հաջողվել, ուստի տղամարդը որոշել է սպասել երկուշաբթի օրվան։

Քանի դեռ նա քնել է, մեքենան ամբողջովին ծածկվել է ձյունով։ Թեյլորը դժվարությամբ բացել է դուռը և դուրս եկել, բայց չի կարողացել գնալ խորը ձյան պատճառով և վերադարձել է։ Ժամանակ առ ժամանակ նա տաքանալու համար միացրել է շարժիչը և կերել սալսա (լոլիկից և պղպեղից պատրաստված մեքսիկական սոուս), որոնց փաթեթները գտնվել են մեքենայի մեջ։

Չորեքշաբթի՝ փետրվարի 27-ին, Թեյլորին որոնում են հայտարարել։ Հինգշաբթի օրը նրա ամենագնացը նկատել է ձյունագնաց ավտոմեքենա վարող մի մարդ։ Նա արտակարգ իրավիճակների ծառայություն է զանգահարել։

5 օր փակված մնալուց հետո տղամարդը և շունը սովածացել են, բայց այլ կերպ չեն տուժել։ Ոստիկաններն օգնել են նրանց հասնել խաչմերուկ, որտեղ Թեյլորին դիմավորել են հարազատներն ու ընկերները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել