Իրանի Ադրբեջան նահանգում ապրող 9 միլիոն բնակչությունն իրեն թուրք է համարում: Նրանք Ղարաբաղը համարում են Ադրբեջանի անբաժանելի մաս:

Անձամբ զրուցել եմ նրանցից ոմանց հետ ու վկայում եմ այդ մասին: Այս բնակչությունը հնարավորության դեպքում կաջակցի Ադրբեջանին: Թուրքեր կան նաև Իրանի այլ նահանգներում ու Թեհրանում:

Հայ համայնքն Իրանում բավական նվազել է ու ապրում է համայնքային կյանքով որոշակի ներփակված:
Թեհրանի «Արարատ» ակուբում նկարած սելֆին իր էջում տեղադրելով վարչապետ Փաշինյանն անիմաստ տեղը վտանգում է իրանահայ համայնքին, լրացուցիչ հոգս ստեղծում թե՛ համայնքի համար, թե՛ Իրանի կառավարության:
Մեղմացված ասեմ. իմաստուն չէ, Նիկոլ, իմաստուն չէ:

Վարչապետն իր յուրաքանչյուր քայլ պիտի մտածի, կշռադատի: Երևի մի օրենք է հարկավոր մտածել, որ Նիկոլին զսպի հախուռն, չկշռադատված, անօգտակար, վնասաբեր քայլերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել