Hraparak.am-ը գրում է.

Ավերիչ տորնադո է սկսվել ԱՄՆ Ալաբամա նահանգում։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Բնական տարերքի թիրախում Ալաբամայի Լի շրջանն է։ Այստեղ ավերվել են մի շարք տներ։ Կա հրդեհի վտանգ եւ պրոպան գազի արտահոսք։ Մարդկային զոհերի թիվը հասել է 22-ի։ Տուժել է 40 մարդ։ 10 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Նահանգապետ Քեյ Այվին հայտարարել է արտակարգ դրություն ողջ նահանգում, ծայրահեղ անբարենպաստ եղանակային պայմանների հետեւանքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել