Armtimes.com-ը գրում է.
Մարտի 4-ը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու վերջնաժամկետն է: Մինչեւ այս պահը մրցույթի մասնակիցների թիվը 30 -ն է, հայտերն ընդունվել են մինչեւ ժամը 17:00-ն:
Ռադիոյի տնօրենի մրցույթում հաղթողի անունը պարզ կլինի մարտի 11-ին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Հանրային հեռուստառադիոխորհրդի հանձնաժողովի քարտուղար Լեւոն Գալստյանը: «Այսօր հայտերի ընդունման վերջնաժամկետն է, որից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը կորոշի հաղթողին: Եթե առաջարկություններ լինեն, դրսից կհրավիրենք մարդկանց»,- ասաց Գալստյանը:
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համալրման մրցույթը հայտարարել էր փետրվարի 22-ին: Տնօրենի պաշտոնի հավանական թեկանածուներից մինչեւ մրցույթի եզրափակման օրը շատ քիչ մարդկանց անուններ էր հայտնի, պաշտոնապես հայտնի էր միայն Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության պրոդյուսեր Ռուբեն Շահինյանի անունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ