Զգացե՞լ եք, որ մենք ազգովի բոլորին արդարացնելու մեծ շնորհք ունենք։ Ով ինչ ուզում ա անի, մեկ ա, մենք լիքը արդարացումներ ենք գտնելու։ Էս մեկը լավ երգիչ ա, էն մեկը մեծ սիրտ ունի, էն մեկն ազատամարտիկ ա, էն մյուսը բարերար ա, էն մեկը ֆուտբոլիստ ա։ Արա, ֆուտբոլիստն ի՞նչ կապ ունի, կարևոր չի, կարևորը՝ արդարացում ա։
Ու սենց ոնց որ ժամանակի ընթացքում մեր մեջ բուն դրեցին հայաստանցի-ղարաբաղցի-ադրբեջանցի համեմատությունները, նույն ձևով վաղը կամ մյուս օրն ասելու են՝ էն սյունեցիքին լարեք, թող գնան, նախիջևանցիքի հետ ապրեն, էն Նոյեմբերյանի կողմի ժողովրդին ուղարկեք վրացիքի մոտ և այլն։ Թե տակը հետո ինչ ա մնալու, երևի սկի Աստված չգիտի։
Մնում ա մեկ էլ՝ ադրբեջանական մուղամի հիմնական մասը կազմող «հայ օկուպանտներ» արտահայտությունը օգտագործենք, ու կրկեսն ամբողջական կլինի։ Վերջում էլ ասենք, որ էս գյավուր հայերը եկել, լցվել են Երևան տեղ, որ անակնկալն անթերի ստացվի, ու գնանք, ապրեք մեր կյանքով՝ սրան-նրան արդարացնելով, սրան-նրան հայհոյելով։
Էդ ընթացքում չենք էլ նկատում, որ մի ժողովուրդ ինքն իրա դեմ թշնամանում ա, որովհետև մեկը ղարաբաղցի ա, մյուսը՝ իջևանցի։